Նպատակային կոմպոստ

Հողը կենսական հավասարակշռության բերելը զգալիորեն կրճատում է հաճախորդի ներդրումային ծախսերը, ապահովում է երկարաժամկետ բերքատվություն ու բույսերի՝ հիվանդություններից զերծ վիճակ: Սա էլ իր հերթին նպաստում է ավելի մեծ շահույթ ունենալուն:

ԴՈԿՏԵՌՌԱ-յի կոմպոստն արտադրվում է բացառապես հաճախորդի հողի միկրոբիոլոգիական լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա: Այն հատուկ հարմարեցված է տվյալ հողին ու բերքի կարիքներին: Կոմպոստը պարունակում է տրիլիոնների հասնող օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք բարելավում են հողի կառուցվածքը, առողջացնում ու կրկին պարարտացնում են այն:

Մեր՝ 100% բնական կոմպոստի օգտագործման արդյունքում նվազում է ոռոգման հաճախականությունը, պակասում են մոլախոտերը, ինչպես նաև նվազագույնի է հասնում քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործման անհրաժեշտությունը: Այսպիսով ֆերմերն ունենում է ընդհանուր գործառնական ծախսերի նվազում:

ԴՈԿՏԵՌՌԱ-յում մենք բծախնդրորեն ենք մոտենում կոմպոստի հումքի ընտրությանն ու արտադրության գործընթացին: Բոլոր կոմպոստները ենթարկվում են պարտադիր լաբորատոր փորձաքննության՝ համոզվելու համար, որ դրանք իսկապես պարունակում են տվյալ բույսի ու հողի համար անհրաժեշտ բոլոր օգտակար միկրոօրգանիզմները ու զերծ են պաթոգեններից:

Ի վերջո, մեր նպատակային կոմպոստը լավագույն լուծում է այն ֆերմերների համար, ովքեր ցանկանում են առավել օգուտ քաղել իրենց հողից: Դու կարող ես ունենալ քիմիական թույներից և վտանգավոր նյութերից զերծ բերրի այգի և վայելել պրոբիոտիկներով ու սննդանյութերով հարուստ համեղ պտուղներ: Ուրեմն ինչու՞ սպասել: Զանգահարի՛ր հիմա, որ օր առաջ սկսենք քո հողի առողջացումը:

Զանգի՛ր հիմա

Նպատակային արտադրություն

Կոմպոստն արտադրվում է բացառապես հողի ու բերքի կարիքները հաշվի առնելով:

Աճի տեմպի բարելավում

Հողի կառուցվածքը բարելավելիս բույսերի արմատներն ավելի առավել խորն են թափանցում հողի մեջ՝ ստանալով ավելի շատ սննդատարրեր, որոնք անհրաժեշտ են բույսի ակտիվ աճի համար:

Հիվանդությունների կանխարգելում

ԴՈԿՏԵՌՌԱ-յի կոմպոստում առկա օգտակար միկրոօրգանիզմների բազմազանությունը հաղթում է հողում առկա պաթոգեններին և կանխում մշակաբույսերի հիվանդությունները:

Ոռոգման պահանջի նվազում

Հողի առողջ կառուցվածքը ապահովում է ջրի և խոնավության պահպանումը հողում, ինչի արդյունքում նվազում են ոռոգման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսերը:

Առանց քիմիական նյութերի

Մեր կոմպոստը առողջ ու անվտանգ տարբերակ է քո այգու, ֆերմայի կամ ջերմոցի համար, քանի որ այն պատրաստվում է 100% օրգանական հումքից:

Բացահայտի՛ր բերրի հողի գաղտնիքը
Պատվիրի՛ր քո անհատական կոմպոստը հիմա
Զանգի՛ր հիմա

Հասանելի ենք նաև WhatsApp-ում և Viber-ում

Այլ ծառայություններ

-----------------