Հողի միկրոբիոլոգիական անալիզ

Գիտե՞ս, որ բերրի այգի ունենալու համար հարկավոր է առողջ հող: Հողն ինքը կյանքով հարուստ, շնչող էկոհամակարգ է, ինչը, ցավալիորեն, հաճախ է անտեսվում հողագործների կողմից: Բույսերի աճը խթանելու համար օգտագործվող քիմիական պարարտանյութերը ոչ միայն վնասում են հողի երկարակեցությանն ու բույսերին, այլև մեծ հարված են հասցնում ֆերմերի գրպանին՝ այգու մշակումը դարձնելով ոչ ձեռնտու:

Բույսերի բերքատվությունը մոտ 60%-ով կախված է հողի բերրիությունից, ինչն էլ, իր հերթին, սերտորեն կապված է հողում առկա օգտակար միկրոօրգանիզմների քանակի և բազմազանության հետ: Հողի միկրոբիոլոգիան պարզելը օգնում է հասկանալ՝ արդյո՞ք մշակաբույսերն ունեն առողջ աճի համար անհրաժեշտ միջավայր:

ԴՈԿՏԵՌՌԱ ընկերությունն առաջարկում է հողի միկրոբիոլոգիական հետազոտության համապարփակ ծառայություն, որի նպատակն է ստուգել օգտակար միկրոօրգանիզմների և պաթոգենների առկայությունը և նշել հողի առողջացման ու բույսերի աճը խթանելու համար անհրաժեշտ գործողությունները:

Միայն այս թեստավորումից հետո մենք կարող ենք ճիշտ քայլեր ձեռնարկել հողը բարելավելու ուղղությամբ:

Զանգի՛ր հիմա

Հողի առողջական վիճակի ստուգում

Բացահայտի՛ր՝ արդյո՞ք հողդ ունի այն բոլոր օգտակար միկրոօրգանիզմները, որոնք անհրաժեշտ են բույսերի առողջ աճի համար:

Քիմիական պարարտանյութերի ծախսերի նվազում

Դու կկարողանաս գումար խնայել պարարտանյութերի, քիմիկատների և այլ թունավոր նյութերի գնման վրա, երբ հստակ իմանաս, թե ինչի կարիք ունեն քո հողն ու բույսերը:

Ստուգի՛ր հողդ այսօր
Ստացի՛ր ճշգրիտ պատկերացում հողիդ առողջական վիճակի մասին
Զանգի՛ր հիմա

Հասանելի ենք նաև WhatsApp-ում և Viber-ում

Այլ ծառայություններ

-----------------