Կոմպոստային էքստրակտներ

Բոլորս գիտենք, որ առողջ հողը առողջ բույսերի գրավականն է: Իրենց հերթին՝ առողջ բույսերն էլ առողջ հողի գրավականն են:

Հենց այս ցիկլը պահպանելու համար էլ ԴՈԿՏԵՌՌԱ-ն իր հաճախորդներին առաջարկում է մշակաբույսերի մակերեսների համար նախատեսված նպատակային արտադրության ՄՇԱԿԱԲՈՒՅՍԻ ԷՔՍՏՐԱԿՏ: Այն օրգանական հեղուկ է՝ հարուստ օգտակար միկրոօրգանիզմներով ու սննդանյութերով և բնական պաշտպանիչ պատնեշ է հանդիսանում բույսերի համար: Ի տարբերություն քիմիական պեստիցիդների՝ այս բնական էքստրակտը չի սպանում կարևոր և օգտակար միկրոօրգանիզմները. այն հնարավորություն է տալիս, որ վերջիններս, հաղթելով վտանգավոր, հիվանդություն առաջացնող մանրէներին, զերծ պահեն բերքն ու բույսերը վնասատուներից ու հիվանդություններից:

Հողի սեղմված շերտերի փխրեցումն արագացնելու համար ԴՈԿՏԵՌՌԱ-ն առաջարկում է նպատակային արտադրության ՀՈՂԻ ԷՔՍՐԱԿՏ: Այս էքստրակտի օգտակար միկրոօրգանիզմները ավելի արագ և ավելի խորն են ներթափանցում հողի շերտերի մեջ: Արդյունքում բարելավվում է հողի ընդհանուր առողջությունը. այն օգնում է հողին պահպանել ջուրը, նվազեցնում է աղերի կուտակումը և լավացնում է հողի pH-ը մինչև այն շերտերը, որտեղ խթանվում է բույսերի կողմից սննդանյութերի ու խոնավության կլանումը:

Քանի որ ԴՈԿՏԵՌՌԱ-յի էքստրակտները արտադրվում են տեղում՝ դրանցում առկա միկրոօրգանիզմները պահպանում են իրենց ողջ կենսունակությունը, որն անհրաժեշտ է հողի բարձր արդյունավետության և մշակաբույսերի առողջ աճի համար:

Այս երկու էքստրակտների արտադրման պրոցեսը ևս մենք հետևում ենք ողջ ընթացքում և հաճախորդին հասցնելուց առաջ ենթարկում մանրակրկիտ լաբորատոր քննության: Այսպիսով մենք համոզվում ենք, որ դրանք իսկապես պարունակում են բույսի և հողի համար անհրաժեշտ բոլոր բարորակ միկրոօրգանիզմները և զերծ են պաթոգեններից:

Զանգի՛ր հիմա

Հողի որակի բարելավում

Հողին օրգանական նյութեր ապահովելու հետ մեկտեղ ԴՈԿՏԵՌՌԱ-յի բնական էքստրակտները փխրեցնում են սեղմված շերտերն ու բարելավում հողի ընդհանուր կառուցվածքը:

Արդյունավետ պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից

Մեր հեղուկ էքստրակտներում առկա օգտակար միկրոօրգանիզմները հաղթում են թե՛ հողում, թե՛ մշակաբույսերի վրա առկա պաթոգեններին և զերծ պահում նրանց վնասատուներից:

Տու՛ր քո հողին և բույսերին ճիշտ սնուցում
Պատվիրի՛ր քո նպատակային հեղուկ էքստրակներն այսօր
Զանգի՛ր հիմա

Հասանելի ենք նաև WhatsApp-ում և Viber-ում

Այլ ծառայություններ

-----------------